Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Սիրիական բանակը մտնում է Տաբկա, որ վերահսկվում էին քրդերը

Սիրիական բանակը մտնում է Տաբկա, որ վերահսկվում էին քրդերը
14.10.2019 | 12:18

Երկուշաբթի սիրիական բանակը մտել է Ռաքքա նահանգի Տաբկա քաղաք, որը նախկինում վերահսկվում էր քրդերի կողմից, և շարժվում է դեպի հյուսիս, հայտնում է լիբանանյան al-Mayadeen հեռուստաալիքը: «Սիրիայի կառավարական բանակը մտել է Տաբկա ՝ Ռաքքայի արևմուտքում և շարժվում է դեպի հյուսիս»,- հայտնում է հեռուստաալիքը: Սիրիայի իշխանությունները պաշտոնական հայտարարություն դեռ չեն արել:

Դիտվել է՝ 1726

Մեկնաբանություններ